22:52  ,  7 նոյեմբերի, 2018

Կլոպը՝ «Լիվերպուլի» սենսացիոն պարտության մասին. Մենք կորցրել էինք մեր ոճը

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում սերբական «Ցրվենա Զվեզդայից» կրած սենսացիոն պարտությունը:

«Այդ խաղում մեզ մոտ ինչ-որ բան սխալ ընթացավ: Այդպես լինում է, երբ խաղի ինչ-որ բաղադրիչ իր տեղում չի լինում: Մենք կորցրել էինք մեր ոճը, եւ դա դարձավ պարտության պատճառ: Երբեմն շատ բարդ է այդպիսի իրադրությունում վերադառնալ խաղի մեջ:

Մենք երկու գոլ բաց թողեցինք եւ ստադիոնում ստեղծված մթնոլորտը մրցակցին տվեց հույզերի անհավանական լիցք: Իհարկե, Չեմպիոնների լիգայի չորս խաղում երկու պարտություն կրելու մեջ ոչ մի լավ բա չկա: Պետք է շարունակենք աշխատանքը եւ բացառենք այսպիսի պարտությունները»,- Կլոպի խոսքը մեջբերում է SkySports-ը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» Բելգրադում պարտվել է 0:2 հաշվով՝ գոլերը բաց թողնելով 7 րոպեում:

C խումբ

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 2:0 (տեսանյութ)

Միլան Պավկով, 22, 29

«Նապոլի» (Իտալիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1:1 (տեսանյութ)

Լորենցո Ինսինյե, 62,11մ – Խուան Բերնատ, 45+2

Մրցաշարային դրություն«Լիվերպուլ»՝ 6, «Նապոլի»՝ 6,  ՊՍԺ՝ 5, «Ցրվենա Զվեզդա»՝ 4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում