Ֆուտբոլի Չինաստանի Սուպերլիգայի չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճել է «Շանհայ ՍԻՊԳ» թիմը, որի կազմում հանդես են գալիս նաեւ բրազիլացիներ Հալկն ու Օսկարը: Թիմի գլխավոր մարզիչն է պորտուգալացի Վիտոր Պերեյրան:
Առաջնության նախավերջին տուրում «Շանհայ ՍԻՊԳ»-ը 2:1 հաշվով հաղթել է «Բեյջին Ռենհեին» եւ 68 միավորով ապահովել է առաջին տեղը: Երկրորդ տեղում է «Գուանչժոու Էվերգրանդը»՝ 60 միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում