21:50  ,  7 նոյեմբերի, 2018

«Մոնակոն» հերքում է. Ռիբոլովլեւը Մբապեի տրանսֆերի գումարից ոչ մի եվրո չի վերցրել

«Մոնակո» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ հերքել է լուրերը, թե ակումբի ռուսաստանցի սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլեւը ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերից ստացած գումարի մի մասը յուրացրել է:

«Մենք պատասխանատու հայտարարում ենք, որ Ռիբոլովլեւը ոչ մի եվրո չի վերցրել Մբապեի տրանսֆերից: Ռիբոլովլեւը ակումբում կատարել է 335 միլիոն եվրո ներդրում՝ տրանսֆերային ծախսերի, խաղացողների աշխատավարձի եւ ակումբի պարտքերի մարման նպատակով»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Դմիտրի Ռիբոլովլեւը ձերբակալվել է նոյեմբերի 6-ին: Ռուս գործարարը կասկածվում է կոռուպցիայի ու ֆինանսական խարդախությունների մեջ: Նա 2011 թվականին է գնել «Մոնակոն», որը 2016/2017 մրցաշրջանում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում