21:16  ,  7 նոյեմբերի, 2018

Մենդեշ. Ռոնալդուն այս տարի էլ կստանա «Ոսկե գնդակը»

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շահերը ներկայացնող ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը կարծում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստն այս տարի կարժանանա իր 6-րդ «Ոսկե գնդակին»: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին:

«Նրա մոտ ամեն ինչ լավ է դասավորվում Թուրինում: Նա այս սերնդի եւ ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Ընդամենը պետք է հետեւել, թե ինչպիսին էր «Ռեալը» Ռոնալդուի հետ եւ առանց նրա: Նույնը կարելի է ասել «Յուվենտուսի» մասին, որը Ռոնալդուի հետ դարձել է ավելի ուժեղ: Ես կարծում եմ, որ նա կարժանանա «Ոսկե գնդակի» այս տարի եւս»,- Մենդեշի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվենտուսում» մասնակցել է 11 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Այս տարի Ռոնալդուն «Ռեալի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր: ՖԻՖԱ-ի վարկածով, աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում