20:40  ,  7 նոյեմբերի, 2018

ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգա. Տիկնիզյանը՝ գոլային փոխանցման հեղինակ «Ռոմայի» դեմ խաղում

ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում G խմբում ընդգրկված Մոսկվայի ԲԿՄԱ-ն ընդունել է իտալական «Ռոմային» եւ պարտություն է կրել 1:2 հաշվով: Ռուսական թիմի կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել 19-ամյա կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը (Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիություն), որն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը փոխարինման է դուրս եկել 7-րդ րոպեին:

ԲԿՄԱ-ն 4 խաղում կրել է 3 պարտություն, մեկ խաղ ավարտել է ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում