20:17  ,  7 նոյեմբերի, 2018

Եվրոպայի չեմպիոն Նիկոլյա Անելկան՝ «Լիլի» երիտասարդական թիմի մարզիչ

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Նիկոլյա Անելկան ընդգրկվել է «Լիլի» երիտասարդական թիմի մարզչական շտաբում: 39-ամյա մասնագետը կմարզի ֆրանսիական թիմի հարձակվողներին:  

Ֆրանսիայի հավաքականի կազմում 2000թ. Եվրոպայի չեմպիոն դարձած Անելկան ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015-ին: Կարիերայի վերջին շրջանում նա չինական «Շանհայ Շենհուա» եւ հնդկական «Մումբայ Սիթի» թիմերում եղել է խաղացող-մարզիչ:

Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ ՊՍԺ-ում, Լոնդոնի «Արսենալում», Մադրիդի «Ռեալում», «Լիվերպուլում», «Մանչեսթեր Սիթիում», «Ֆեներբահչեում», «Բոլթոնում», «Չելսիում», «Յուվենտուսում», «Վեստ Բրոմվիչում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս