19:49  ,  7 նոյեմբերի, 2018

Հայաստանի Գավաթ. «Արարատ-Արմենիան» դուրս թողեց «Գանձասար-Կապանին»

«Արարատ-Արմենիան» դուրս եկավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով «Գանձասար-Կապանին»: Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս առավելության հասավ նվազագույն հաշվով: 28-ամյա կոլումբացի հարձակվող Չարլզ Մոնսալվոյի (անցած մրցաշրջանում հանդես է եկել Պերուի առաջնությունում) գոլը միակն էր:

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

Կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր չեմպիոն «Ալաշկերտը», որը պայքարից դուրս էր թողել «Արցախին»:

Հայաստանի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա»՝ 0:1 (առաջին խաղ՝ 1:1)

Չարլզ Մոնսալվո, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում