19:14  ,  7 նոյեմբերի, 2018

ԱԱ-2018. Սամբոյի Հայաստանի հավաքականի կազմը

Բուխարեստում նոյեմբերի 9-ին կմեկնարկի  սամբոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն  Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Արման Նիազյանը (62կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), Դավիթ Գրիգորյանը (82կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ):

Կանանց մրցաշարում հանդես կգան Ասյա Լալազարյանը (48 կգ) և Աննա Մկրտչյանը (+80 կգ), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Զուգահեռաբար  կանցկացվի մարտական սամբոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Գրիգոր Մխիթարյանը (52 կգ), Մխիթար  Մխիթարյանը (57 կգ), Կարեն Իսախանյանը (62 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ) և Դավիթ Պետրոսյանը (82 կգ):  

77 երկրի 720 մարզիկ – մարզուհի կայքարի մեդալների 27 հավաքածուի համար: Չեմպիոնը կստանա 3 հազար, արծաթե մեդալակիրը` 2 հազար, երրորդ մրցանակակիրը ` 1,5 հազար ԱՄՆ դոլար:

Հայաստանի պատվիրակությունը Ռումինիա կմեկնի նոյեմբերի 7-ի գիշերը: Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում