16:35  ,  7 նոյեմբերի, 2018

«Փյունիկի» սեփականատերը՝ նոր ստադիոն ու մարզաբազա կառուցելու եւ մարզերում ակադեմիայի մասնաճյուղեր բացելու մասին

Երեւանի «Փյունիկի» սեփականատեր, ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանը պատրաստվում է առաջիկայում կառուցել մեծ ֆուտբոլային բազա, որը կհամապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին, ինչպես նաեւ ստադիոն, որտեղ թիմը կանցկացնի տնային հանդիպումները: Այդ մասին Սողոմոնյանը պատմել է «Փյունիկի» մամուլի ծառայության հետ զրույցում:

Արթուր Սողոմոնյանի առաջնային նպատակներից է Հայաստանի տարբեր մարզերում բացել «Փյունիկի» ակադեմիայի մասնաճյուղեր, ինչպես նաև ֆուտբոլային ինտերնատ, որտեղ ամենատաղանդավոր երեխաները հնարավորություն կունենան մարզվել եւ կրթվել լավագույն մասնագետների մոտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով