16:05  ,  7 նոյեմբերի, 2018

Լիմոնժ. Մարգարիտա Գասպարյանը մեկնարկեց հաղթանակով

WTA-ի դասակարգման 105-րդ համար, ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Ֆրանսիայի Լիմոնժ քաղաքում անցկացվող թենիսի մրցաշարում:

Առաջին շրջանում հայ մարզուհին 1 ժամ 23 րոպեում 6:3, 6:3 հաշվով հաղթել է ռուսաստանցի Մարինա Մելնիկովային:

Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Գասպարյանը կմրցի ռումինացի Մոնիկա Նիկուլեսկուի հետ: 125 հազար դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարը կավարտվի նոյեմբերի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում