15:46  ,  7 նոյեմբերի, 2018

Հայաստանի Գավաթ. «Ալաշկերտը» կիսաեզրափակիչում է

«Ալաշկերտը» դուրս եկավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը տանը նվազագույն հաշվով ուժեղ գտնվեց «Արցախից», որին 2:1 հաշվով հաղթել էր նաեւ առաջին խաղում։

Օրվա մյուս խաղում «Գանձասար-Կապանը» կընդունի «Արարատ-Արմենիային»: Այդ դիմակայության առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը:

Հայաստանի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր

Նոյեմբերի 7

«Ալաշկերտ» - «Արցախ»՝ 1:0 (առաջին խաղ՝ 2:1)

Սարգիս Շահինյան, 90+3

«Գանձասար-Կապան» - «Արարատ-«Արմենիա»՝ 18:00 (առաջին խաղ՝ 1:1)

Ֆոտո՝ «Արցախի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում