09:45  ,  8 նոյեմբերի, 2018

«Արսենալ» - «Սպորտինգ». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» կընդունի պորտուգալական «Սպորտինգին», որին Լիսաբոնում հաղթել է նվազագույն հաշվով:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում անգլիական ակումբին, որի հաղթանակը գնահատում են 1.33 գործակցով: Պորտուգալական ակումբի հաղթանակը ստացել է 11.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 5.50:

Նոյեմբերի 8-ին կայանալիք «Արսենալ» - «Սպորտինգ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին: Երրորդ տուրից հետո «Արսենալը» 9 միավորով E խմբի առաջատարն է: «Սպորտինգն» ունի 6 միավոր, ուկրաինական «Վորսկլան»՝ 3, իսկ «Ղարաբասը» կրել է 3 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում