14:42  +04,  7 նոյեմբերի, 2018

Պաշտոնական. Ֆորմուլա-1-ը կանցկացվի նաեւ Վիետնամում

Ֆորմուլա-1-ը պաշտոնապես հայտարարել է նոր մրցարշավ անցկացնելու մասին: 2020 թվականից Ֆորմուլա-1-ի Մեծ մրցանակներից մեկը տեղի կունենա Վիետնամում, հաղորդում է Ֆորմուլա-1-ի կայքը:

Մրցարշավը կանցկացվի Հանոյ քաղաքի կենտրոնում գտվող մրցուղում, որի երկարությունը 5,565 կմ է: Ֆորմուլա-1-ն իր օրացույցում նոր մրցավայր ավելացնելու որոշում է կայացրել ասիական գոտում մարզաձեւի մասսայականացման նպատակով:

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1 այս տարվա չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահովել է «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, որը 5-րդ անգամ է հռչակվում չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ