13:41  ,  7 նոյեմբերի, 2018

«Բարսելոնայի» նորեկը չի զսպել արցունքները Չեմպիոնների լիգայում առաջին գոլից հետո (ֆոտո)

«Բարսելոնայի» նորեկ Մալկոմը ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում իտալական «Ինտերի» դարպասը գրավելուց հետո չի զսպել հուզմունքը: Պաշտոնական խաղերում դա բրազիլացի կիսապաշտպանի առաջին գոլն էր կատալոնական ակումբում, որի կազմում նա առաջին հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում:

Հիշեցնենք, որ Մալկոմն այս ամռանը ֆրանսիական «Բորդոյից» է տեղափոխվել «Բարսելոնա», որը տրանսֆերի համար վճարել է 42 միլիոն եվրո:

«Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Այդ ոչ ոքիից հետո «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում առաջինն ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր: Խմբային փուլի ավարտից 2 տուր առաջ Իսպանիայի չեմպիոնը B խմբում ունի 10 միավոր, «Ինտերը»՝ 7, Լոնդոնի «Տոտենհեմը»՝ 4, իսկ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում