12:09  ,  7 նոյեմբերի, 2018

«Մոնակոյի» սեփականատերը ձերբակալվել է

«Մոնակոյի» սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլյովը ձերբակալվել է, տեղեկացնում է Le Monde-ն:

Ռուս գործարարը կասկածվում է կոռուպցիայի ու ֆինանսական խարդախությունների մեջ: 51-ամյա Ռիբոլովլյովի տունը խուզարկվել է: Նրան կասկածում են նաեւ «Մոնակոյում» ներդրումների ու եկամուտների հարցում խախտումների մեջ:

Դմիտրի Ռիբոլովլյովը 2011 թվականին է գնել «Մոնակոն», որը 2016/2017 մրցաշրջանում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում