Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը մեկնել է Լեհաստան, որտեղ կշարունակի բուժումը, հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը։
Վերջերս Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուի մոտ ախտորոշվել էր կյոնինգի հիվանդություն (ծնկի վնասվածք)։ Նախապես նշվում էր, որ հիվանդության բուժման համար կպահանջվի մի քանի ամիս:
Էրիկ Վարդանյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 2 հանդիպում եւ դարձել մեկ գոլի հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում