10:54  ,  7 նոյեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» առաջինն ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր

Կատալոնական «Բարսելոնան», ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում ոչ ոքի խաղալով իտալական «Ինտերի» հետ, մրցաշարում առաջինն է ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր:

Խմբային փուլի ավարտից 2 տուր առաջ «Բարսելոնան» B խմբում ունի 10 միավոր, «Ինտերը»՝ 7, Լոնդոնի «Տոտենհեմը»՝ 4, իսկ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»՝ 1:

Մրցակիցները միավորներով կարող են հավասարվել «Բարսելոնային», սակայն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ կատալոնական ակումբը չի նահանջի երկրորդ տեղից ցած: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի առաջին խաղային օրվա արդյունքում «Մոնակոն» ու Մոսկվայի «Լոկոմոտիվը» կորցրեցին փլեյ-օֆֆ դուրս գալու շանսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում