09:08  ,  7 նոյեմբերի, 2018

Էդգար Բաբայանն առաջին հանդիպումն է անցկացրել վնասվածքից հետո

Դանիական «Հոբրոյի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանն առաջին հանդիպումն է անցկացրել ծնկի վնասվածքից վերականգնվելուց հետո: 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Օդենսեի» դեմ ֆուտբոլի Դանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղին, որում «Հոբրոն» տնային պարտություն է կրել 2:4 հաշվով: Հայ կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել 56-րդ րոպեին, երբ հաշիվը 2:3 էր:

Հիշեցնենք, որ Էդգար Բաբայանը ծնկի վնասվածք էր ստացել «Ռանդերսի» դեմ Դանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում, որը կայացել էր օգոստոսի 19-ին:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում