10:20  ,  7 նոյեմբերի, 2018

«Յուվենտուս» - «Մանչեսթեր Յունայթեդ». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» կընդունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», որին առաջին շրջանում հաղթել է նվազագույն հաշվով:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում իտալական ակումբին, որի հաղթանակը գնահատում են 1.61 գործակցով: Մանչեսթերցիների հաղթանակը ստացել է 6.50 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.90:

Նոյեմբերի 7-ին Թուրինում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին: Երրորդ տուրից հետո «Յուվենտուսը» 9 միավորով H խմբի առաջատարն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 4 միավոր: Իսպանական «Վալենսիան» հավաքել է 2 միավոր, շվեյցարական «Յանգ Բոյզը»՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում