23:48  ,  6 նոյեմբերի, 2018

ՉԼ. «Լիվերպուլի» սենսացիոն պարտությունը, «Մոնակոյի» խայտառակությունը Անրիի գլխավորությամբ (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում անգլիական Պրեմյեր լիգայի առաջատարներից «Լիվերպուլը» Սերբիայում մրցեց Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» հետ եւ պարտություն կրեց 0:2 հաշվով:

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը երկու գոլերը բաց թողեց առաջին խաղակեսի 22-րդ եւ 29-րդ րոպեներին: Դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Միլան Պավկովը: 2 շաբաթ առաջ «Լիվերպուլը» տանը սերբական թիմին հաղթել էր 4:0 հաշվով:

«Լիվերպուլը» 6 միավորով մնաց C խմբի առաջին տեղում, սակայն «Նապոլին» (3 խաղում՝ 5 միավոր) կամ ՊՍԺ-ն (3 խաղում՝ 4 միավոր) հաղթանակի դեպքում կշրջանցեն անգլիական թիմին: «Ցրվենա Զվեզդան» վերջինն է՝ 4 միավոր:

Չեմպիոնների լիգայում «Մոնակոն» ֆրանսիացի Թիերի Անրիի ղեկավարությամբ անցկացրեց առաջին տնային հանդիպումը եւ խայտառակ պարտություն կրեց բելգիական «Բրյուգեից»՝ 0:4: Բելգիացի կիսապաշտպան Հանս Վանեկենը դարձավ դուբլի հեղինակ: Այս թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

A խմբում «Բրյուգեն» 4 միավորով բարձրացավ երրորդ տեղ՝ հետ թողնելով «Մոնակոյին»: Խմբի առաջատարներն են Դորտմունդի «Բորուսիան» (3 խաղում՝ 9 միավոր) ու Մադրիդի «Աթլետիկոն» (3 խաղում՝ 6 միավոր):

A խումբ

«Մոնակո» (Ֆրանսիայի առաջնություն) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 0:4 (տեսանյութ)

Հանս Վանակեն, 12, 17, 11մ, Ուեսլի, 24, Ռուդ Վորմեր, 85

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 00:00-ին (Երեւանի ժամանակով, 07.11)

C խումբ

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 2:0 (տեսանյութ)

Միլան Պավկով, 22, 29

«Նապոլի» (Իտալիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 00:00-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում