20:43  ,  6 նոյեմբերի, 2018

ԱԱ. Հակոբ Մկրտչյանը 7-րդն է

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը 89 կգ քաշային կարգում գրավեց 7-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 365 կգ (160+205): Չեմպիոնի կոչումը նվաճած ռուսաստանցի Արտյոմ Օկուլովի երկամարտի արդյունքն է 372 կգ (166+206): Հրում վարժությունում Մկտչյանը հետ մնաց միայն Օկուլովից՝ արժանանալով փոքր արծաթե մեդալի:

Կանանց 71 կգ քաշային կարգում նոյեմբերի 6-ին B խմբում պայքարին մասնակցել է Հայաստանի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը եւ երկամարտի 195 կգ (85+110) արդյունքով գրավել է 19-րդ տեղը: Չեմպիոնի կոչումը նվաճել է չինացի Վանլի Չանգը՝ 267 կգ (115+152):

Հիշեցնենք, որ տղամարդկանց Հայաստանի հավաքականից առաջինը պայքարը սկսել էր Անդրանիկ Կարապետյանը: 81 կգ քաշային կարգում հայ մարզիկը պոկում վարժությունում պատվիրել էր 171 կգ եւ երեք փորձերն էլ ձախողել:

Աշխարհի առաջնությունում կանանց Հայաստանի թիմից առաջինը պայքարի մեջ էր մտել Իզաբելա Յայլյանը (59 կգ), որը գրավել էր 9-րդ տեղը: Երկամարտում հայ մարզուհին գրանցել էր 210 կգ (95+115) արդյունք:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Կանանց Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ Տաթեւ Հակոբյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+ 87 կգ)

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում Աշգաբադ են մեկնել նաեւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս