19:50  ,  6 նոյեմբերի, 2018

Բռնցքամարտի նախկին չեմպիոնը մահացել է կրուասան ուտելու մրցույթի ժամանակ

Բռնցքամարտի Արգենտինայի նախկին չեմպիոն Մարիո Մելոն մահացել է կրուասան ուտելու մրցույթի ժամանակ: Արգենտինացի Պինամար քաղաքում տեղի ունեցած մրցույթում 56-ամյա արգենտինացի խեղդվել է երրորդ կրուասանը ուտելիս, փակվել են շնչուղիները, հաղորդում է Daily Mail-ը: Մի քանի տղամարդ փորձել է օգնել Մելոյին, սակայն չի հաջողվել: Բռնցքամարտիկը շաքարախտ է ունեցել:

Մարիո Մելոն պրոֆեսիոնալ ռինգում տարել է 21 հաղթանակ: 1990-ին աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտում պարտություն է կրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս