12:05  ,  6 նոյեմբերի, 2018

«Լիգա-1». Միշել Տեր-Զաքարյանը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է տուրի լավագույն մարզիչ (ֆոտո)

«Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը L'Equipe-ի վարկածով ճանաչվել է ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի լավագույն մարզիչ: Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանն ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում:

L'Equipe-ը Միշել Տեր-Զաքարյանը լավագույն մարզիչ էր ճանաչել նաեւ Ֆրանսիայի առաջնության նախորդ տուրի արդյունքում:

Հիշեցնենք, որ «Լիգա-1»-ի 12-րդ տուրում «Մոնպելյեն» 3:0 հաշվով տնային հաղթանակ էր տարել «Մարսելի» նկատմամբ եւ 25 միավորով բարձրացել երկրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաեւ երրորդ տեղ նահանջած «Լիլը»:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս