11:40  ,  6 նոյեմբերի, 2018

Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հանձնաժողով

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, հայտնում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքը:

Հանձնաժողովի նախագահը ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է, հանձնաժողովի կազմում են՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գ. Ղազարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զ. Մնացականյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կ. Բրուտյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հ. Սիմիդյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը, ՀՀ նախագահի խորհրդական Հ. Գասպարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տ. Վիրաբյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Կիրակոսյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի օգնական Դ. Կարապետյանը, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովհան եպիսկոպոս Հակոբյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Գ. Բոլշիկյանը և Յուրի Վարդանյանի բարեկամ Կ. Օհանյանը:

Հիշեցնենք, որ 62-ամյա Յուրի Վարդանյանն օրեր առաջ մահացել ԱՄՆ-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում