11:30  ,  6 նոյեմբերի, 2018

NBA. «Գոլդեն Սթեյտի» հաղթանակն ու «Քլիվլենդի» պարտությունը, վերջին վայրկյանին հաղթական նետումը՝ օրվա լավագույն դրվագ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» 117:101 հաշվով տնային հաղթանակ տարավ «Մեմֆիսի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Կլեյ Թոմփսոնը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակեց 27 միավոր:

Փոխչեմպիոն «Քլիվլենդը» հյուրընկալվելիս մրցեց «Օռլանդոյի» հետ եւ կրեց 9-րդ պարտությունն այս մրցաշրջանում՝ 100:102:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Օռլանդոյի» խաղացող Էվան Ֆուրնյեի հաղթական նետումը «Քլիվլենդի» դեմ խաղի վերջին վայրկյանին:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Մեմֆիս»՝ 117:101 (29:31, 29:27, 34:15, 25:28)

«Դետրոյտ» – «Մայամի»՝ 115:120 (լրացուցիչ ժամանակում) (27:28, 26:25, 27:34, 25:18, 10:15)

«Ինդիանա» – «Հյուսթոն»՝ 94:98 (22:29, 33:24, 20:16, 19:29)

«Օռլանդո» – «Քլիվլենդ»՝ 102:100 (30:21, 28:26, 12:32, 32:21)

«Նյու Յորք» – «Չիկագո»՝ 115:116 (լրացուցիչ ժամանակում) (21:24, 26:23, 25:31, 30:24, 13:14)

«Օկլահոմա» – «Նոր Օրլեան»՝ 122:116 (36:28, 26:35, 38:23, 22:30)

«Դենվեր» – «Բոստոն»՝ 115:107 (19:34, 35:22, 34:25, 27:26)

«Յուտա» – «Տորոնտո»՝ 111:124 (31:30, 23:35, 18:29, 39:30)

«Կլիպերս» – «Մինեսոտա»՝ 120:109 (31:33, 32:26, 29:25, 28:25)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում