23:09  ,  5 նոյեմբերի, 2018

Արթուր Սարկիսովի գոլը չօգնեց «Ենիսեյին»

Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը»  Կասպիյսկում հյուրընկալվեց Մախաչկալայի «Անժիին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով: Հյուրերի միակ գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:

«Ենիսեյը» 6 միավորով վերջին տեղում է, «Անժին» ունի 13 միավոր եւ 14-րդն է: Հաջորդ տուրում «Ենիսեյը» տանը կմրցի «Կրասնոդարի» հետ:

Ռուսաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Անժի» - «Ենիսեյ»՝ 2:1

Անդրես Պոնսե, 35, 11մ, 57, 11մ – Արթուր Սարկիսով, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս