21:09  ,  5 նոյեմբերի, 2018

Նադալը չի մասնակցի նաեւ ATP տարվա ամփոփիչ առաջնությանը

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ չի մասնակցի նոյեմբերի 11-18-ը Լոնդոնում կայանալիք ATP տարվա ամփոփիչ առաջնությանը:

«Բարդ տարի էր: Որովայնային մկանների ցավն անհանգստացնում է ինձ: Այդ խնդիրը կխանգարի ինձ խաղալ Լոնդոնում, եւ ես որոշեցի խուսափել հնարավոր բարդացումներից: Մրցաշրջանն ինձ համար ավարտված է: Հույս ունեմ, որ հաջորդ տարի լիարժեք պատրաստ կլինեմ: Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»,- Թվիթերում գրել է Նադալը:

Հիշեցնենք, որ Նադալը հրաժարվել էր մասնակցել նաեւ Փարիզում անցկացված «Մասթերսին», ինչի հետեւանքով առաջին ռակետի կարգավիճակը զիջեց սերբ Նովակ Ջոկովիչին:

Այս տարի Նադալը մասնակցել է 14 մրցաշարի, հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում, Տորոնտոյի, Հռոմի, Բարսելոնայի եւ Մոնտե Կարլոյի մրցաշարերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ