Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում «Մոնպելյեն» 3:0 հաշվով տնային հաղթանակի հասավ «Մարսելի» նկատմամբ: Դաշտի տերերը բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում, որի սկզբնամասում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Գաետան Լաբորդը (տեսանյութ):
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 25 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաեւ երրորդ տեղ նահանջած «Լիլը»: «Մարսելը» 19 միավորով 6-րդն է:
Ֆրանսիայի առաջնություն, 12-րդ տուր
«Մոնպելյե» - «Մարսել»՝ 3:0
Գաետան Լաբորդ, 51, 62, Պոլ Լան, 70
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում