21:44  ,  4 նոյեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյանն ու Յուրի Ջորկաեֆը գալա-ընթրիքի են մասնակցել Լոնդոնում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում մասնակցել է ՀԲԸՄ լոնդոնյան գրասենյակի բարեգործական գալա-ընթրիքին:

Հենրիխ Մխիթարյանի հետ եղել են նրա մայր Մարինա Թաշչյանը, քույր Մոնիկան ու գործարար Միքայել  Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանը:

Միջացառմանը ներկա է եղել նաեւ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը: Հենրիխ Մխիթարյանը նաեւ մրցանակ է ստացել երեկոյի ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում