22:05  ,  4 նոյեմբերի, 2018

«Ուրալը» Վարազդատ Հարոյանի հետ հաղթեց «Սպարտակին»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» Մոսկվայում 2:1 հաշվով առավելության հասավ «Սպարտակի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման եւ զգուշացվեց 17-րդ րոպեին: Հարոյանը չորրորդ դեղին քարտը ստացավ այս մրցաշրջանում, ինչի պատճառով բաց կթողնի «Օրենբուգի» դեմ հաջորդ տուրի հանդիպումը, որը կկայանա նոյեմբերի 10-ին:

Այս հաղթանակից հետո Եկատերինբուրգի թիմը 16 միավորով բարձրացավ 8-րդ տեղ: «Սպարտակը» Ռուսաստանի առաջնությունում պարտվեց չորրորդ տնային խաղում անընդմեջ եւ 19 միավորով 6-րդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Սպարտակ» - «Ուրալ»՝ 1:2

Լուիս Ադրիանո, 74 - Նիկոլայ Դիմիտրով, 29, Անդրեյ Պանյուկով, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս