20:30  ,  4 նոյեմբերի, 2018

ԱԱ-2018. Լիլիթ Մկրտչյանը լքեց պայքարը, Էլինա Դանիելյանի մրցամարտը տեղափոխվեց թայ- բրեյք

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում նոկաուտ մրցակարգով անցկացվող շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունում Հայաստանի 2 ներկայացուցիչներից մեկը լքեց պայքարը:

Լիլիթ Մկրտրյանը երկրորդ պարտիայում սպիտակներով ոչ ոքի խաղաց կանանց աշխարհի 14-րդ չեմպիոն, ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ, որը հաղթանակ էր տարել առաջին պարտիայում:

Էլինա Դանիելյանը երկրորդ պարտիայում եւս ոչ ոքի խաղաց Հունգարիայի ներկայացուցիչ Տան Տրանգ Հոանգի հետ: Առաջին պարտիայում եւս հաղթող չէր եղել: Այս զույգի հաղթողը կորոշվի նոյեմբերի 5-ին կայանալիք թայ-բրեյքում:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Մրցակիցներն իրար հետ անցկացնում են 2-ական պարտիա՝ սպիտակներով ու սեւերով: Ոչ ոքիի դեպքում պայքարը շարունակվում է թայ-բրեյքում: Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս