20:23  ,  4 նոյեմբերի, 2018

Ազարի եղբոր դուբլը Մյոնխենգլադբախի «Բորուսիային» օգնեց հավասարվել «Բավարիային»

Գերմանական Բունդեսլիգայի 10-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Դյուսելդորֆի» դարպասը: Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Տորգան Ազարը, որը Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի եղբայրն է:

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 20 միավոր եւ հավասարվեց երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիային»: Առաջատար Դորտմունդի «Բորուսիան» ունի 24 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բորուսիա Մ.» - «Դյուսելդորֆ»՝ 3:0

Տորգան Ազար, 48 (11մ), 82, Յոնաս Հոֆման, 82

«Մայնց» - «Վերդեր»՝ 21:00-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով