09:50  ,  4 նոյեմբերի, 2018

NBA. «Լեյքերսի» արտագնա հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս 114:110 հաշվով հաղթել է «Պորտլենդ»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստներ են ճանաչվել «Պորտլենդի» խաղացողներ Դեմյեն Լիլարդն ու Սի Ջեյ Մակոլումը, որոնք հավաքել են 30-ական միավոր: «Լեյքերսի» նորեկ Լեբրոն Ջեյմսը հյուրերին բերել է 28 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ինդիանայի» խաղացող Վիկտոր Օլադիպոյի հաղթական նետումը «Բոստոնի» դեմ խաղում:

NBA, կանոնավոր առաջնություն

«Պորտլենդ» – «Լեյքրես»՝ 110:114 (29:28, 28:28, 16:32, 37:26)

«Ֆիլադելֆիա» – «Դետրոյտ»՝ 109:99 (30:24, 39:23, 16:25, 24:27)

«Շառլոտ» – «Քլիվլենդ»՝ 126:94 (30:22, 29:30, 34:21, 33:21)

«Ինդիանա» – «Բոստոն»՝ 102:101 (18:28, 27:17, 27:27, 30:29)

«Չիկագո» – «Հյուսթոն»՝ 88:96 (28:27, 28:27, 7:21, 25:21)

«Սան Անտոնիո» – «Նոր Օրլեան»՝ 109:95 (24:17, 34:22, 29:29, 22:27)

«Դենվեր» – «Յուտա»՝ 103:88 (25:25, 22:21, 21:27, 35:15)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում