01:24  ,  4 նոյեմբերի, 2018

«Յուվենտուս» - «Կալյարի»՝ 3:1 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» Թուրինում մրցեց «Կալյարիի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով: Արդեն առաջին րոպեին գոլի հեղինակ դարձավ դաշտի տերերի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան: 36-րդ րոպեին «Կալյարին» կարողացավ հավասարեցնեշ հաշիվը, սակայն արդեն երկու րոպե անց ինքնագոլի պատճառով հայտնվեց հետապնդողի դերում: 87-րդ րոպեին պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո հաշիվը 3:1 դարձրեց կոլումբացի Խուան Կուադրադոն:

Նշենք, որ հանդիպման մեկնարկից առաջ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին  Կրիշտիանու Ռոնալդուին նվիրեց 400 համարի մարզաշապիկ: Ռոնալդուն եվրոպական առաջատար հինգ առաջնություններում 400 գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է: Պորտուգալացու մոտակա հետապնդողը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է՝ 390 գոլ:

«Յուվենտուսը» 10 հաղթանակից եւ 1 ոչ ոքիից հետո 31 միավորով առաջին տեղում է՝ «Ինտերի» եւ «Նապոլիի» նկատմամբ ունենալով 6-ական միավորի առավելություն: «Կալյարին» 12-րդն է՝ 13 միավոր:

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Յուվենտուս» - «Կալյարի»՝ 3:1 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 1, Ֆիլիպ Բրադարիչ, 38, ինքնագոլ, Խուան Կուադրադո, 87 - Ժոաո Պեդրո, 36

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս