20:24  ,  3 նոյեմբերի, 2018

«Բորուսիան» ամրապնդվեց առաջին տեղում, «Բավարիան» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում առաջատար Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսի միակ գոլի շնորհիվ: «Բորուսիան» 24 միավորով ամրապնդվեց առաջին տեղում:

Չեմպիոն «Բավարիան» տանը ոչ ոքի 1:1 հաշվով խաղաց «Ֆրայբուրգի» հետ եւ առաջատարից հետ է 4 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:1

Մարկո Ռոյս, 27

«Բավարիա» - «Ֆրայբուրգ»՝ 1:1 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 80 – Լուկաս Հյոլեր, 89

«Աուգսբուրգ» - «Նյուրնբերգ»՝ 2:2

Ալֆրեդ Ֆինբոգասոն, 11, Ժոնատան Շմիդ, 59 – Ալեքսանդր Ֆուքս, 54, Լուկաս Մյուլ, 88

«Բայեր» - «Հոֆենհայմ»՝ 1:4

Քարիմ Բելարաբի, 30 – Ռեյս Նելսոն, 19, Ժոելինտոն, 34, 73, Վինչենցո Գրիֆո, 49, 11մ

«Շալկե» - «Հանովեր»՝ 3:1

Նաբիլ Բենտալեբ, 57, 11մ, Բրիլ Էմբոլո, 71, Մարկ Ուտ, 85 - Հենդրիկ Վայդանդտ, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով