19:21  ,  3 նոյեմբերի, 2018

ԱԱ-2018. Լիլիթ Մկրտչյանը մեկնարկեց պարտությամբ, Էլինա Դանիելյանը՝ ոչ ոքի արդյունքով

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունը նոկաուտ մրցակարգով: Հայաստանը ներկայացնում են ազգային թիմի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտրյանը:

Էլինա Դանիելյանը Հունգարիայի ներկայացուցիչ Տան Տրանգ Հոանգի հետ առաջին պարտիան սեւերով ավարտեց ոչ ոքի:

Լիլիթ Մկրտչյանի մրցակիցն առաջին շրջանում կանանց աշխարհի 14-րդ չեմպիոն, ուկրաինացի Աննա Ուշենինան է, որը սպիտակներով հաղթանակ է տարավ առաջին պարտիայում:

Նոյեմբերի 4-ին կանցկացվեն պատասխան պարտիաները: Հավասար հաշվի դեպքում, կնշանակվի թայ-բրեյք, որը տեղի կունենա նոյեմբերի 5-ին: Պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:

Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում