18:38  ,  3 նոյեմբերի, 2018

ԱԱ-2018. Արթուր Դավթյանը 7-րդն է

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում մրցելույթներն ավարտեցին Հայաստանի ներկայացուցիչները: Վերջինը պայքարի մեջ մտավ Արթուր Դավթյանը, որը 8 ուժեղագույնների թվում մասնակցեց հենացատկի եզրափակիչին: Հայ մարմնամարզիկը ցույց տվեց 7-րդ արդյունքը:

Չեմպիոնի կոչումը նվաճեց Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Գվանգ Ռի Սեն: Ռուսաստանցի Արթուր Դալալոյանը երկրորդն է: Հայ մարզիկը այս առաջնությունում նվաճեց իր չորրորդ մեդալը: Նա չեմպիոն էր հռչակվել անհատական բազմամարտում եւ ազատ վարժություններում, իսկ թիմային բազմամարտում Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել էր փոխչեմպիոն: Հենացատկում բրոնզե մեդալակիր դարձավ ճապոնացի Կենզո Շիրաին:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը  անհատական բազմամարտում գրավել էր 9-րդ տեղը: Օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը գրավել էր չորրորդ, Վահագն Դավթյանը՝ 6-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում