16:50  ,  3 նոյեմբերի, 2018

«Ալաշկերտը» վերջին վայրկյաններին կորզեց հաղթանակը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Ալաշկերտն» ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ առավելության հասավ ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ՝ 1:0: Աչքի ընկավ Արտակ Եդիգարյանը:

«Ալաշկերտը» 13 խաղից հետո 28 միավորով առաջին տեղում է: 26 միավոր ունեցող «Բանանցը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ երկրորդն է: «Շիրակը» 14 խաղում վաստակել է 16 միավոր եւ 6-րդն է:

Հայաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 1:0

Արտակ Եդիգարյան, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում