01:23  ,  3 նոյեմբերի, 2018

«Նապոլի» հաղթանակն ու Մերտենսի հեթ-տրիկը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Նապոլին» ընդունեց «Էմպոլիին» եւ առավելության հասավ 5:1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Դրիս Մերտենսը: Աչքի ընկան նաեւ իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեն եւ լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը:

«Նապոլին» 25 միավորով երկրորդ տեղում է եւ 10 հանդիպում անցկացրած առաջատար «Յուվենտուսից» հետ է 3 միավոր: «Էմպոլին» 18-րդն է՝ 6 միավոր:

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Նապոլի» - «էմպոլի»՝ 5:1 (տեսանյութ)

Լորենցո Ինսինյե, 9, Դրիս Մերտենս, 38, 64, 90+4, Արկադիուշ Միլիկ, 90 – Ֆրանչեսկո Կապուտո, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս