21:24  ,  2 նոյեմբերի, 2018

ԱԱ. Արթուր Թովմասյանի եւ Վահագն Դավթյանի արդյունքը եզրափակիչում

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում տեղի է ունեցել օղակների վարժության եզրափակիչը: Հայաստանը ներկայացնում էին Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը:

Չեմպիոնի կոչումը նվաճել է Հունաստանի ներկայացուցիչ Էլեֆտերիոս Պետրոնիոսը: Արթուր Թովմասյանը գրավել է չորրորդ, Վահագն Դավթյանը՝ 6-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը 9-րդ տեղն էր գրավել աշխարհի առաջնության բազմամարտի մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում