19:30  ,  2 նոյեմբերի, 2018

Անդորրա - Հայաստան՝ 3:0

Հայաստանի Մ-17 հավաքականը 3 պարտությամբ ավարտեց ելույթը ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության ընտրական փուլի 13-րդ խմբի մրցաշարում։

Խորվաթիայի Սինջ քաղաքում ընթացող անցկացվող մրցաշարի երրորդ տուրում հայկական թիմը 0:3 հաշվով պարտվեց Անդորրայի հավաքականին: Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը գոլ բաց թողեց 5-րդ (11 մետրանոցից), 16-րդ եւ 21-րդ րոպեներին:

Հիշեցնենք, որ նախորդ 2 տուրերում Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել էր խորվաթներին (0։3) ու իտալացիներին (0։3):

Անդորրայի դեմ խաղում Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝ 

1․ Լևոն Տեր-Մինասյան, 5․ Ստեփան Սահրադյան, 8. Կարեն Նալբանդյան (9. Կորյուն Սեդրակյան, 74), 10․ Գևորգ Տարախչյան, 11. Նարեկ Ալավերդյան, 13․ Էդգար Մանուկյան(3. Արսեն Գալստյան, 46), 15․ Ստյոպա Մկրտչյան, 16. Էդգար Թամազյան, 18․ Ռուբեն Տիգրան Եսայան(7. Ալբերտ Դարբինյան, 74), 19․ Ռոման Միքայելյան (6. Լևոն Դարբինյան, 57), 20․ Սպարտակ Հայրապետյան (14. Ռոբերտ Բաղրամյան, 26)։

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում