18:20  ,  2 նոյեմբերի, 2018

Արթուր Դալալոյանը եւս մեկ ոսկե մեդալ նվաճեց ԱԱ–ում

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Ռուսաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Դալալոյանը աշխարհ չեմպիոն է դարձել ազատ վարժություններում՝ լավագույն եռյակում առաջ անցնելով ճապոնացի Կենզո Սիրաիից եւ ֆիլիպինցի Յուլո Կարլոս Էրիելից։

Հիշեցնենք, որ Արթուր Դալալոյանը նվաճել էր աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը՝ առաջինը լինելով անհատական բազմամարտում։

Ռուսաստանի հավաքականի կազմում Դալալոյանը դարձել էր աշխարհի փոխչեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում