14:08  ,  2 նոյեմբերի, 2018

UFC-ի ղեկավար. Նուրմագոմեդովի ու Մեյվեզերի մենամարտը չի անցկացվի բռնցքամարտի կանոններով

UFC-ի ղեկավար Դեյնա Ուայթը ցածր է գնահատել խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի 12-ակի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի միջեւ մենամարտի հավանականությունը:

«Երեկ Լոս Անջելեսում հանդիպել ենք Մեյվեզերի թիմի հետ: Մենք զրուցեցինք, սակայն պայմանավորվածություն ձեռք չենք բերել:

Չեմ կարծում, որ այդ մենամարտը կկայանա: Կասկածում եմ, որ նրանք կցանկանան մրցել UFC-ում, սակայն նրանք բացասական պատասխան չտվեցին այդ գաղափարին: Խաբիբի ու Ֆլոյդի մենամարտը չի անցկացվի բռնցքամարտի կանոններով: Իհարկե, եթե Նուրմագոմեդովը ցանկանում է, մենք կարող ենք զրուցել այդ մասին, սակայն ինձ դուր չի գալիս այդ գաղափարը: Դեռ ոչ մի բան չենք քննարկել նրա հետ»,- UFC-ի ղեկավարի խոսքը մեջբերում է MMAWeekly-ն:

Հիշեցնենք, որ 2017-ին Ֆլոյդ Մեյվեզերը բռնցքամարտի կանոններով մենամարտ էր անցկացրել UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ եւ հաղթել տեխնիկական նոկաուտով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում