01:45  ,  2 նոյեմբերի, 2018

ATP Rolex Paris Masters. Ռոջեր Ֆեդերերի հաղթանակը

Աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Փարիզում անցկացվող ATP Rolex Paris Masters մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Աշխարհի նախկին առաջին ռակետը երկու սեթում առավելության հասավ իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի նկատմամբ՝ 6:4, 6:3: Պայքարը տեւեց 1 ժամ 14 րոպե:

Քառորդ եզրափակիչում Ֆեդերերի մրցակիցը կլինի հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնի եւ ճապոնացի Կեյ Նիսիկորիի դիմակայության հաղթողը:

ATP Rolex Paris Masters-ի մրցանակային հիմնադրամը 4.8 միլիոն եվրո է: Եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 4-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում