22:18  ,  1 նոյեմբերի, 2018

Պուտինը՝ Դալալոյանին. Դուք վերադարձրիք մեր երկրին ոսկին, որը չէինք ունեցել գրեթե 20 տարի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանին, որը նվաճել է Դոհայում անցկացվող աշխարհի առաջնության անհատական բազմամարտի չեմպիոնի կոչումը: Այս մրցաձեւում Ռուսաստանը նախորդ անգամ չեմպիոն ունեցել էր 1999 թվականին:

«Հաղթանակ անհատական բազմամարտում. Դուք վերադարձրիք մեր երկրին ոսկին, որը չէինք ունեցել գրեթե 20 տարի: Սա մեծ եւ նշանակալի իրադարձություն է սպորտային մարմնամարզության հայրենական դպրոցի համար, արժանի ներդրում է հաղթական ավանդույթների շարունակության գործում»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված շնորհավորական հաղորդագրությունում:

Այս առաջնությունում Արթուր Դալալոյանը Ռուսաստանի հավաքականի հետ դարձել էր նաեւ թիմային բազմամարտի աշխարհի փոխչեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում