20:10  ,  1 նոյեմբերի, 2018

Քառակի օլիմպիական չեմպիոն Սիմոնա Բայլսի պատմական ռեկորդը

Ամերիկացի մարմնամարզուհի Սիմոնա Բայլսը դարձավ առաջին կինը, որը չորրորդ անգամ նվաճեց սպորտային մարմնամարզության կանանց բազմամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող առաջնությունում հետ թողնելով ճապոնացի Մայի Մուրակամիին եւ ամերիկացի Հերդ Մորանին: Սիմոնա Բայլսը աշխարհի առաջնություններում նվաճել է ընդհանուր 12 ոսկե մեդալ:

2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերում Սիմոնա Բայլսը նվաճել էր բազմամարտի եւ երեք գործիքների չեմպիոնի տիտղոսները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս