19:02  ,  1 նոյեմբերի, 2018

ATP Rolex Paris Masters. Կարեն Խաչանովն ուժեղ էր Ջոն Իզներից

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել ATP Rolex Paris Mastersմրցաշարի քառորդ եզրափակիչ: Հայ մարզիկը երրորդ շրջանում պարտության է մատնել ամերիկացի Ջոն Իզներին: 2 ժամ 28 րոպե տեւած պայքարն ավարտվել է 6:4, 6:7 (9:11), 7:6 (10:8) հաշվով:

Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը կմրցի Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) - Դիեգո Շվարցման (Արգենտինա) դիմակայության հաղթողի հետ:

Փարիզի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4.8 միլիոն եվրո է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով