18:37  ,  1 նոյեմբերի, 2018

ATP Rolex Paris Masters. Ջոկովիչն ու Չիլիչը կմրցեն քառորդ եզրափակիչում

Սերբ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Փարիզում ընթացող ATP շարքի Rolex Paris Masters մրցաշար քառորդ եզրափակիչ: Նա պայքարից դուրս է թողել բոսնիացի Դամիր Ջումհուրին, որը չկարողացավ ավարտին հասցնել երկրորդ սեթը: Ջոկովիչը քառորդ եզրափակիչում կմրցի խորվաթ Մարին Չիլիչի հետ, որը երկու սեթում առավելության է հասել բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ:

Ջոկովիչը հաջորդ շաբաթ երկու տարվա ընդմիջումից հետո դարձյալ կգլխավորի համաշխարհային դասակարգման աղյուսակը: 

Փարիզի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4.8 միլիոն եվրո է:

ATP Rolex Paris Masters, երրորդ շրջան

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 2) - Դամիր Ջումհուր (Բոսնիա եւ Հերցեգովինա)՝ 6:1, 2:1 հաշվի ժամանակ Ջումհուրը հրաժարվել է

Մարին Չիլիչ (Խորվաթիա, 5) - Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա, 9)՝ 7:6(7:5), 6:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում