16:05  ,  1 նոյեմբերի, 2018

Արտյոմ Մանուկյանը հրավիրվել է Ռուսաստանի օլիմպիական հավաքական

Տափօղակով հոկեյի Ռուսաստանի օլիմպիական հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է թիմի կազմը Գերմանիայի գավաթի խաղարկության համար:

Թիմում տեղ է գտել նաեւ Հոկեյի մայրցամաքային լիգայում հանդես եկող «Ավանգարդի» 20-ամյա հարձակվող Արտյոմ Մանուկյանը, փոխանցում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի կայքը:

Նոյեմբերի 8-11-ն անցկացվելիք Գերմանիայի Գավաթում Ռուսաստանի թիմի մրցակիցները կլինեն Գերմանիայի, Սլովակիայի ու Շվեյցարիայի թիմերը:

2016/2017 մրցաշրջանում Արտյոմ Մանուկյանը սահմանել է Հոկեյի երիտասարդական լիգայի ռեկորդ՝ հավաքելով 105 (39+66) միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում