10:46  ,  1 նոյեմբերի, 2018

ԱԱ. Արթուր Դավթյանը 9-րդն է բազմամարտում

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը 9-րդ տեղն է գրավել Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության բազմամարտի մրցաշարում:

Անհատական բազմամարտի մրցաշարում հայ մարզիկը հավաքել է 83.140 միավոր եւ նախավերջին արդյունքը գրանցել եզրափակիչում:

Չեմպիոնի տիտղոը նվաճել է ռուսաստանցի Արթուր Դալալոյանը, որը 1999 թվականից հետո անհատական բազմամարտում առաջին չեմպիոնական տիտղոսն է պարգեւել Ռուսաստանին:

Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ: Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը նոյեմբերի 2-ին կմասնակցեն օղակների վարժության եզրափակիչին, իսկ Արթուր Դավթյանը նոյեմբերի 3-ին ուժերը կփորձի նաեւ հենացատկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում